Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Լսողական սարքերի տրամադրում

ԼՂՀ ԱՆ. Լսողական սարքերի տրամադրում

Այսօր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է Starkey լսողության հիմնադրամի անդամներ` Անի Փինեջիանին, Թրեվի Թրենրին, Սոնա Հարությունյանին և Նորա Հակոբյանին: Հիմնադրամի համակարգող Սոնա Հարությունյանը նախարարին է ներկայացրել լսողական խնդիրներ ունեցող բնակչության շրջանում իրականացվելիք ծրագրի վերաբերյալ: Ծրագիրը իրականացվելու է ԱՀ Առողջապահության նախարարության, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վրաբնակեցման նախարարության և Starkey լսողության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, որի նպատակն է անվճար հիմունքներով լսողական սարքերի տրամադրումը:


Ծրագիրը լիարժեք կազմակերպելու նպատակով նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել նախապատրաստական աշխատանքների իրականացմանը` կապված բնակչության իրազեկման ու հիվանդների հավաքագրման հետ:


Ընդունելության ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին և վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ